10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

28 հոկ 2023 14:30

Դիլիջանում պայթյունի ուժգին ձայն է լսվել

Նախօրեին Դիլիջանում պայթյունի ուժգին ձայնի մասին դեռևս պաշտոնական պարզաբանումներ չկան: Դեռ հոկտեմբերի 26-ին սոցիալական ցանցերում քաղաքացիներն ահազանգել էին, որ «Դիլիջանում ուժգին պայթյունի ձայն է լսվել, հավանական ուղղությունը՝ ՀՀ-ի Հյուսիս-արևելյան հատված»:


«Ես էլ եմ լսել, բայց դա առաջին անգամ չէր, գրեթե ամեն տարի մի այդպիսի գմփոց է լսվում»,- նշել էր մեկ այլ քաղաքացի:


Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Բազինյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց. «Պայթյուն չի էլ եղել. Չգիտեմ՝ ինչ ձայն էր»:


Թե ինչ ձայն էր, վարկածներ ունե՞ք՝ հարցին ի պատասխան էլ՝ փոխքաղաքապետը նկատեց, որ տեղյակ չէ, վարկածներ չկան:
ՆԳՆ-ից էլ փոխանցեցին՝ «պայթյունի ձայնի» առնչությամբ հանգամանքները դեռ պարզվում են:


«Ահազանգ, հաղորդում չկա դեպքի հետ կապված»,- մանրամասնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:


Նշենք, որ անցյալ տարի էլ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ Ասպրամ Հայրապետյանի հավաստմամբ՝ օգոստոսի 22-ի երեկոյան գյուղի երկնքում դրոն է պտտվել, ապա ստորգետնյա պայթյուն է եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր