Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր          ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն       ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ    

02 նոյ 2023 12:40

Ռուսաստանն առաջ է շարժվում՝ զբաղեցնելով ավելի ու ավելի նպաստավոր դիրքեր․ Ուկրաինան ձախողումներ է կրում մարտի դաշտում

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները առաջ են շարժվում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զբաղեցնելով ավելի ու ավելի նպաստավոր դիրքեր, ԶՈՒ հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մեր ստորաբաժանումները առաջ են շարժվում՝ գրավելով ավելի շահեկան դիրքեր, առավել հաջող են հանդես գալիս մոտոհրաձգային բրիգադներն ու ՀՕՊ-ը»,-ասել է Շոյգուն։

Նա հայտարարել է նաև՝ չնայած Արևմուտքից զենքի մատկարարումներին, Ուկրաինան ձախողումներ է կրում մարտի դաշտում։

«Չնայած ՆԱՏՕ-ից նոր զինատեսակների մատակարարմանը, Կիևի ռեժիմը ձախողում է կրում։ Ռուսական զորքերի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ պաշտպանություն իրականացնել՝ հակառակորդին արդյունավետ կերպով վնաս պատճառելով»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր