Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

02 նոյ 2023 16:15

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռնարկատեր և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը  հարցազրույց է տվել CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին՝
Պատասխանելով Քրիստիան Ամանփուրի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Լեռնային Ղարաբաղում 24 ժամում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք աննկատ են մնում և Լեռնային Ղարաբաղն աննկատ ոչնչանում  է, Նուբար Աֆեյանը նշել է, շուրջ  26 տարվա հարաբերական խաղաղությունից և բանակցություններից հետո չհաջողվեց հասնել երկարատև խաղաղության: 2020 թվականի պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը  շրջափակել է Արցախի մնացած տարածքները, իսկ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում  է իրականացրել, ինչը հանգեցրել է տեղի բնիկ ժողովրդի հեռացմանը:
Քրիստիան Ամանփուրը նաև հարց է ուղղել Ադրբեջանի իշխանությունների կողմից  Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. «Ցանկանում եմ խոսենք մի մարդու մասին, որի հետ դուք իրականացրել եք ձեր նշած բարեգործական գործունեությունը: Դուք, ինչպես հայտնիներից Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովին նրա հետ աշխատել եք «Ավրորա» նախաձեռնության շրջանակում: Ադրբեջանը նրան բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել՝ ահաբեկչության ֆինանսավորում, նրանց ասելով՝ անօրինական զինված խմբավորումներ և այլն:
Ո՞րն է ձեր արձագանքն այս ձերբակալությանը և այս մեղադրանքներին»։

Նուբար Աֆեյանը հարցն իր համար շատ ցավոտ է համար՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, մարդասիրական, բարեգործական տասնյակ նախագծերի շրջանակում:

«Ես տեսել եմ նրա դերը, նրա ներդրումը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Ռուբենը, խորապես մտահոգված լինելով իր ժողովրդի ճակատագրով, անցած աշնանը տեղափոխվեց  Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախ, որպեսզի օգնի այնտեղ ապրող մարդկանց վերականգնել արժանապատվությունը և փորձի նպաստել ճնշումներին դիմանալուն: Այդ ընթացքում նա երեք ամիս զբաղեցրեց պետնախարարի պաշտոնը՝ անցած տարվա նոյեմբերից մինչև 2023 թ.  փետրվար: Դրանից հետո էլ նա մնաց այնտեղ և իրականացնում էր մարդասիրական նախագծեր՝ օգնելով մարդկանց հաղթահարել դժվարությունները: Երբ սկսվեց այս վերջին` մեկօրյա անսպասելի պատերազմը, Ադրբեջանը հայտարարեց, որ մարդիկ կարող են ազատ հեռանալ, և Ռուբենը մյուսների հետ փորձեց հեռանալ, սակայն նրան ձերբակալեցին և առաջադրեցին մեղադրանքներ, որոնք ոչ մի հիմք չունեն, որևէ ապացույցներ չեն ներկայացվել: Փաստացի, Քրիստիան, Ռուբենը ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է: Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Սա երկրորդ դեպքն է, երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք բնիկ են և ստիպված են եղել լքել իրենց հողը: Դա դասական էթնիկ զտում է, և դա ես չեմ ասում, դա միջազգային փորձագետների մեծ մասի գնահատականն է, որոնք խոսել են անցած ամիսներին և ասել, որ այս ամբողջը, ինչ տեղի ունեցավ՝ նախ շրջափակումը, հիմա էլ տեղի ունեցածը, էթնիկ զտում է: Ու այդ ամենի վերջում էլ Ռուբենը և ևս յոթ այլ ղեկավարներ ձերբակալվում են, նրանց սպառնում են շոկային դատավարություններ: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա, որովհետև այս ամենը խրախուսում է ավելի ու ավելի շատ անարդարություն և անպատժելիություն»,-եզրափակել է Նուբար Աֆեյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր