Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

20 նոյ 2023 17:32

Չեմ երգելու Լոս Անջելեսում, եթե կազմակերպիչները չվերադարձնեն տոմսերը, ինձ ասեք. Սիրուշո

«Ես չեմ երգելու դեկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում Կոնստանտինոս Արգիրոսի համերգին»։ Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն։

Ի պատասխան երգչուհու շատ երկրպագուներ հայտնել են, որ վերադարձնելու են տոմսերը, քանի որ համերգին գնալու էին՝ Սիրուշոյին տեսնելու համար։ Երգչուհին խորհուրդ է տվել կապ հաստատել կազմակերպիչների հետ, եթե հետ չվերցնեն տոմսերը, ապա այդ մասին տեղյակ պահել իրեն։

Նա նաև խոստացել է ավելի մեծ շոու Լոս Անջելեսում ապրող հայրենակիցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր