Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

21 նոյ 2023 11:28

Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության համաձայնագիր ստորագրել: «Եվս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին վերցնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրեն պարզած բարեկամության ձեռքը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի առաջնորդը։ Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ հարևանների հետ համագործակցությամբ, հայտարարել է Էրդողանը:
 
Էրդողանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան է բացել տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշակի ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ: «Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգություն փնտրեն խաղաղության և համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Արևմտյան երկրների կողմից ուղարկվող ոչ մի զենք ու զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության միջավայր և անվտանգություն», – ասել է Էրդողանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր