Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց          Ամերիկահայերը միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները». Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա       Այսինքն՝հայերը պետք է առնեն 2 հազար տոննա ելա՞կ, 20 հազար տոննա լոլի՞կ, ո՞նց․ Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի    

21 նոյ 2023 12:23

Բաքուն ճանապարհներ է կառուցում դեպի Նախիջևան.Մենք չենք կարող սպասել, թե Հայաստանը երբ որոշում կկայացնի

Իրանի հետ նախնական շփումներն արդեն սկսվել են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի այլ տարածքների միջեւ տրանսպորտային գծերի վերականգնման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։


Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում իրավասու նախարարների կողմից. 


«Այսինքն՝ գործնական աշխատանք է սկսվել։ Իրանի տարածքով դեպի Նախիջեւան տրանսպորտային գծերի կառուցումը շարունակվում է Արաքս գետի վրայով՝ Զանգիլանում և Աղբենդում կառուցվող կամուրջներով։
Ցավոք, վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանը լուրջ քայլեր չի ձեռնարկել այդ հաղորդակցությունները կառուցելու և խթանելու ուղղությամբ։ Մենք չենք կարող սպասել, որ Հայաստանը որոշում կկայացնի։ Ինչպես տեսնում եք, Միջին միջանցքում նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, և մենք պետք է դրանք ճիշտ գնահատենք և կապեր հաստատենք»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր