Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ          Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը       Պահանջում ենք Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի ժողովրդից, միաժամանակ մեկնաբանել, թե ով և ում էր զանգում ու խնդրում բացել սահմանը    

23 նոյ 2023 08:54

Փաշինյանը սպառնացել է՝ նոր ընտրություն եմ անելու, նորից վերընտրվեմ ու լրիվ նոր ընդդիմություն բերեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են եկող տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Թեման օրակարգ է բերել իշխանությունը:

Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ ձեռքի հետ սպառնացել է, թե այնքան անելու են, որ նոր ընտրություններ անցկացնեմ ու նորից վերընտրվեմ, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխեմ` բոլորովին նոր ընդդիմություն բերեմ խորհրդարան։

Քաղաքական շրջանակներում էլ չեն բացառում, որ Փաշինյանը կարող է նման ձիու քայլ անել եւ մեկ-երկու տարի առաջ ընտրության գնալ` մեկ անգամ էլ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելով ընտրվել, որ այս անգամ պողպատե մանդատի մասին ավելի վստահ խոսի: Դրա իմաստը նաեւ այն է, որ անակնկալի բերի քաղաքական դաշտը եւ հնարավորություն չտա նոր ընդդիմադիր ուժ հասունանալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր