Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը փորձությունների է ենթարկում աշխատակիցներին․ «Հրապարակ»

Հայկուհի Հարությունյանին երեկ հարցրինք` իսկապե՞ս հանձնարարում եք աշխատողներին գրքեր կարդալ։ Ասաց` «ընթերցանությունը» լայն հասկացություն է՝ միջազգային փաստաթղթերից մինչեւ կոնկրետ աշխատանքին առնչվող․ «Ուստի կարդալու մեջ տարօրինակ որեւէ բան չեմ տեսնում»:
Բայց խոսքը ոչ թե մասնագիտական աշխատություններ եւ փաստաթղթեր կարդալու մասին է, այլ, օրինակ, Կաֆկայի գործերն եք հանձնարարել կարդալ, հետո գալ-պատմել։
«Պատմելու մասին մի քիչ շատ եք չափազանցացնում, թող իրենք հիշատակեն՝ որ գործը, եւ դա արդեն իսկ վկայում է իրենց հասունության մասին։ Եթե նույնիսկ խնդիրը, որի շուրջ այդ քննարկումը կազմակերպվել է, չի ընկալվել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրացել է, առաջիկայում ԱԺ-ն նրան հանձնաժողովի անդամ կընտրի, իսկ հանձնաժողովի անդամները` հետագայում նախագահ։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։