Տեսանյութ.Ինչպես է կարմիրբերետավորը հրում և գցում օպերատորին          Տեսանյութ.Ոստիկանները փողոցից հավաքում են չորացած խոտը, որով քաղաքացիները փակել էին Կոմիտասի պողոտան       Տեսանյութ.Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք.Ռուբեն Մխիթարյան    

30 նոյ 2023 10:13

Սամվել Բաբայանը ստում է, այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին․ Մետաքսե Հակոբյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով ինքն էր ցանկություն հայտնել ներկայանալու: Նա շուրջ 3 ժամ խոսել է` ցուցմունք տալով Սամվել Շահրամանյանի դեմ, եւ փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների եւ Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաեւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն։ Սակայն պայմանավորվել են, որ նիստից մանրամասներ չհանրայնացնեն:




Նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական վերաբերմունքը Շահրամանյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ վերջինս ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, բանակցում է՝ արցախցիների  վերադարձի հարցով: Եվ ասաց, որ իրեն այդ մասին պատգամավորներն են պատմել, որոնց անձամբ Շահրամանյանն է ասել, սակայն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ, ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան իբր եղել է։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ եւ ասել, որ Սամվել Բաբայանը ստում է, որովհետեւ եթե լիներ` հերքելու խնդիր չկար, շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տներ վերադարձնել»: «Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին, այդ մարդու վերջին 3 տարվա գործողությունները միտված են եղել հենց դրան»,- կարծում է Հակոբյանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր