Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

06 դեկ 2023 16:10

Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝Ամանորի տոնական օրերին հնարավոր են ահաբեկչություններ

Պաղեստինա-իսրայելական պատերազմի կապակցությամբ Եվրամիությունում մեծանում է ահաբեկչական հարձակումների վտանգը Սուրբ Ծննդյան և Ամանորի օրերին։


Այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելը զգուշացում է հրապարակել՝ ուղղված ԵՄ մայրաքաղաքներին:


 
Ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար ներքին գործերի եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել է 30 միլիոն եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթի մասին՝ խոցելի վայրերը, ներառյալ մզկիթներն ու սինագոգները պաշտպանելու համար:


«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի և մեր հասարակության մեջ դրա բևեռացման պատճառով Եվրամիությունում ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա գալիք տոնական սեզոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բրյուսելում ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվել է անվտանգության իրավիճակը։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր անց ԵՄ երկրներում զինված հարձակումներ են տեղի ունեցել քաղաքացիների վրա։ Ֆրանսիայի Արրաս քաղաքում դանակահարել են ուսուցչի, իսկ Բելգիայի մայրաքաղաքում գնդակահարել են երկու շվեդ ֆուտբոլասերների։ Հանգստյան օրերին Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտ գերմանացի զբոսաշրջիկ է սպանվել։


Անվտանգության այլ փորձագետներ նախկինում նշել են, որ հետախուզական ծառայությունները կարող են հայտնաբերել խոշոր ահաբեկչական կազմակերպություններ, սակայն «Միայնակ գայլերը», ինչպես կոչվում են զենք վերցնելու պատրաստ արմատականացված մարդիկ, դեռևս թաքնված սպառնալիք են ջԵվրոպայի համար:
ջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր