Գիտեի, որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33 էի փնտրում, մի հրաշք էլ մեր համար արա, տեր Աստված. Անհայտ կորածի հայր

«Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի, բարով եք վերադառնում մեր թանկ բալեք, ձեր տանջալի կարոտը շուտով կփարատվի։
Գիտեի, որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33 էի փնտրում, մի հրաշք էլ մեր համար արա, տեր Աստված»,-գրել է նա։
2019-ին զորակոչված Պապը պետք է տուն վերադառնար 2021 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մի գառ էին պահել, որ Պապի վերադարձի առիթով մատաղ անեին։ Գառը դեռ ողջ է... Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանն անհետ կորած որդուն ողջ գտնելու հույսը կորցրել է։ Սեփական հետաքննությամբ պարզել է, հատուկ ջոկատային որդին Թալիշ-Մատաղիս հատվածում գլխի շրջանում վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։ Մարտական ընկերները վիրավոր Պապին իջեցրել են ներքև, թե ինչ է եղել հետո, ոչ ոք չգիտի։
Հայրը վերջին անգամ զավակի հետ խոսել է 2020-ի սեպտեմբերի 26-ին։