Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

08 դեկ 2023 14:27

Չենք կարող բացառել, որ միջազգային ճնշումն է ազդել Ալիեւի վրա

Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա լինելու է ի շահ Հայաստանի, ի շահ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց նա:

Հարցին՝ միջազգային ճնշումն ազդե՞լ է Ալիեւի վրա, որ նա գնա գերիներին ազատելու քայլին, թե՞ սա զուտ բարի կամքի դրսեւորում է, Խանդանյանը պատասխանեց. «Իհարկե, չենք կարող բացառել, գուցե  դա շատ կարեւոր ազդեցություն է ունեցել գործընթացի վրա: Եթե Ադրբեջանը շարունակի ապակառուցողական լինել բանակցությունների ընթացքում, մենք շարունակելու ենք հորդորել, որ միջազգային գործընկերները եւ այն կողմերը, որոնք պատասխանատվություն եւ պատրաստկամություն են ստանձնել միջնորդ հանդիսանալ բանակցություններում, շարունակեն ճնշումը Ադրբեջանի վրա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր