Ազգային ժողովում տարեվերջյան շրջագայությունների սեզոնը բացված է․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով բաքվեցի Վիլեն Գաբրիելյանը դեկտեմբերի 12-16-ը Ժնեւում կմասնակցի ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային ֆորումին, ինչը թերեւս նշանակում է, որ փախստականների փոխադարձ վերադարձի մասով օվերտոնի պատուհան է բացվում․ անցած շաբաթ ԱԺ-ում նույն պատգամավորը ցուցահանդես էր կազմակերպել՝ «Հայկական հետքը ադրբեջանական ճարտարապետության մեջ» թեմայով եւ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է վերադառնալ Բաքու՝ ապրելու, եթե ապահովեն անվտանգությունը։ Իսկ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը: Օրենքը պահանջում է, որ նստաշրջանի վերջին նիստի փակման ժամանակ հնչի ՀՀ օրհներգը, ինչպես որ բացման ժամանակ է լինում, սակայն դա տեղի չունեցավ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահն է մոռացել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում