Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով. դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող են տարիներ տևել

«Մնացած մասերով դեռեւս լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենք, որպեսզի ունենաք վերջնական ծրագրի արժեքը: Բայց կարող եմ ասել, որ հարավային Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մենք դեռեւս մեկ տարի առաջ ստացել ենք կարծիք, եւ դա կազմում էր շուրջ 230 մլն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջական վերականգնելը»,-ասաց նա:
Հարցին,թ ե ո՞ր քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը, փոխվարչապետը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար որպես մեկնարկային քարտեզ ընդունում ենք 1975-1990 թվականների ամենաթարմ քարտեզները. «Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով եւ նաեւ պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»: