Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 դեկ 2023 22:32

Տեսանյութ.Ուկրաինայում նիստի ժամանակ պատգամավորը նռնակներ է պայթեցրել, կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի Անդրկարպատյան շրջանում՝ Կերեցկովսկի գյուղական խորհրդի շենքում, պատգամավորներից մեկը նիստի ժամանակ նռնակներ է պայթեցրել։ Պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 26-ը վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծանր է։

Պայթյուններն իրականացրած պատգամավորը ողջ է, սակայն բժիշկները նրան փրկելու համար այժմ վերակենդանացման միջոցառումներ են իրականացնում։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հրապարակել է դեպքի տեսանյութը։ Կադրերում երևում է, որ մի տղամարդ մտնում է նեղ սենյակ, որտեղ գյուղապետարանի նիստն էր անցկացվում, և վիճաբանություններ են հնչում։ Նա ընդհատել է նիստի մասնակիցներին և մի քանի անգամ հարցրել. «Կարո՞ղ եմ ես․․․»: 

Նախնական տվյալներով՝ նա երեք նռնակ է նետել։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել համապատասխան բոլոր ծառայությունները՝ ոստիկանության քննչական խումբը, պայթուցիկ նյութերի փորձագետներն ու քրեագետները։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Նման գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 5-ից 10 տարի ժամկետով։ Իսկ ոստիկանությունը զենք-զինամթերքի ապօրինի կիրառման դեպքով գործ է հարուցել։ Իրավապահները պարզում են պատգամավորի արարքի շարժառիթը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր