Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

16 դեկ 2023 10:33

Զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, ՔՊ-ի լծակները ժամանակավոր են

Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը: Ճիշտ է` այն առաջին պլան բերվեց ռազմագերիների հայրենադարձման ֆոնին, սակայն նպատակը լրիվ այլ տեղում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիվ ապարատով հնարավորություն է ստանալու խմբագրել պատմությունն ու այն մեծ դավաճանությունը, որն իր թիմի հետ իրականացրել է:


Նոր կետից, նոր էջից կամ զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև այն լծակները, որոնք քպ-ն ունի, բնականաբար, ժամանակավոր են:


Խնդիրն այն է, որ պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ցավոք, ֆիքսելու է նոր տարածքային զիջումներն ու պետականությանը հասցված ծանր հարվածները:


Իշխանության բռնած գծի պայմաններում նախկին իշխանություններին, առանձին պետական և ռազմական գործիչներին ուղղված քարոզչությունը պատմություն կեղծելու նպատակ ունի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր