Փետրվարի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդшլիզմի է ենթարկվել       Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից    

19 դեկ 2023 11:30

Հայաստանն էլ ունի իր սկզբունքները՝ հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ ԽՎ նիստին

Այսօր Մոսկվայում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը եւ ՀԱՊԿ ԽՎ XVI լիագումար նիստը. Հայաստանը հրաժարվել է մասնակցել այս միջոցառումներին։

Օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերը եւ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու մոդելային օրենքների պատրաստումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խոհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստերին, ինչի մասին նա տեղեկացրել է Վոլոդինին պաշտոնական նամակում։ Միջոցառումներին չի մասնակցելու նաեւ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր