Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

19 դեկ 2023 16:55

Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում։ Այս մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայությունը։


Մամեդովը Կոլումբիայի «NTN24-ին» տված հարցազրույցում նշել է, թե իբրև հայերը երկար տարիներ «օկուպացրել են ադրբեջանական տարածքները»։


Ըստ Մամեդովի՝ «ադրբեջանական հողերը» իբրև երկար տարիներ ոչ միայն տուժել են «հայկական օկուպացիայի» հետևանքներից, այլև ականապատվել են»:


Ադրբեջանցի դիվանագետը նշել է նաև, որ այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական «հակաահաբեկչական միջոցառումներն» ուղղված են եղել իբրև թե բացառապես «անօրինական զինված անջատողական խմբավորումների» դեմ։


«Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և «հարձակողական» (չակերտները՝ խմբ․) զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-հավելել է Մամեդովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր