Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 դեկ 2023 13:02

Ինչու եք մեղադրում վարչապետին. Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ որևէ իրավունքներ չեն կարող պահպանվել, ոտնահարելու ռեալ ռիսկեր կան

Ես կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրին դեռ շատ ենք անդրադառնալու և առանց Արցախի հիմնախնդրին անդրադառնալու չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ հարց կքննարկի, այսօր բոլոր շերտերում Արցախի հարցը դեռ քննարկվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Փաշինյանը ավելի քան 1 ժամանոց ասուլիս տալիս, որի ընթացքում անդրադառնում է Արցախի հարցին, այն դեպքում, երբ ինքն այդ հարցը փակված է համարում։


Հարցին, թե, ի վերջո, փակված ե՞ն Արցախի խնդիրները՝ նա նշեց, որ արցախահայերի հիմնախնդիրները առկա են և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են քայլեր։ «Ես չգիտեմ, ինչ նկատի ունեք՝ հարցը փակված ասելով։ Արցախահայության հումանիտար և սեփականության իրավունքների հարցերը առկա են։




Ինչ վերաբերում է Արցախի ինստիտուտների հարցին՝ դրանք չկան, փակված են։ Ինչո՞ւ եք մեղադրում վարչապետին, որ այդ մասին խոսում է, վարչապետը մեղավորներ չի փնտրում, վարչապետը ներկայացնում է իրադարձությունների փաստական տվյալներ իրադարձություններ որոնք տեղի են ունեցել»։


Դիտարկումը, թե վարչապետն է ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ո՞ւմ պետք է այդ դեպքում մեղադրել՝ Խաչատրյանը թողեց անպատասխան։


Հարցին, թե ինչ քայլեր են արվում արցախահայերի վերադարձի հետ կապված՝ նա նշեց, որ միջազգային ատյաններում դա քննարկման է դրվելու։ «Քանի որ մարդիկ այնտեղ ունեն գույք սեփականություն, այսօր մարդու իրավունքների միջազգային նորմերը կարգավորում են այդ հարցերը, բայց մենք ունենք լուրջ խնդիր, Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ որևէ իրավունքներ չեն կարող պահպանվել։ Ակնհայտ է, որ նրանց իրավունքները կրկնակի ոտնահարելու ռեալ ռիսկեր կան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր