Տեսանյութ.Մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը          Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական       Մակրոնը ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը և քողարկում իր իրական մտադրությունները    

21 դեկ 2023 10:34

Հայաստանը զրկվեց խոշոր և առատ ջրային աղբյուրներից Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով և ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։ Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաև Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։ Ստացվում է, որ Հայաստանը զրկվեց խոշոր և առատ ջրային աղբյուրներից։


Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 3 մլն 71 հազար խորանարդ մետր։ 2018 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 2 մլն 714 հազար մետր խորանարդ, որը եթե համեմատենք 2022 թվականի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում աղբյուրներից ջրառը ավելացել է գրեթե 1 մլն խորանարդ մետրով։


Այսինքն՝ ոռոգման կամ այլ նպատակների համար օգտագործվող ջրի քանակը ավելացել է, բայց նվազել է ՀՀ ջրային ֆոնդն ապահովող աղբյուրների մի մասը։ Դա է պատճառը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր