Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում          Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար    

21 դեկ 2023 10:49

Ալիև-Փաշինյան-ՔՊ-ի կեղծ խաղաղության պրոպագանդան և բանակցությունները.Զուլֆուգարովը ներկայացրել է Ադրբեջանի ռազմավարական խնդիրները

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն իր ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում ներկայացրել է այն երկու ռազմավարական խնդիրները, որոնք դրված են Ադրբեջանի առջև։ Նա մասնավորապես նշել է․


«Ապահովել արտատարածքային հաղորդակցություն պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև,


ապահովել հասանելիություն դեպի Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարի՝ Գոյչա լճի արևելյան ափ»։


Նրա որակմամբ, բոլշևիկների նվերները Հայաստանին պետք է բոլշևիկների հետ միասին «նետել պատմության» աղբանոցը։
Նշենք, որ Գյոյչան Սևանա լճի կեղծ ադրբեջանական անվանում է, որը բազմիցս իր ելույթներում կիրառել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Այս ամենի ֆոնին ընթերցողը կարող է գնահատել Ալիև-Փաշինյան-ՔՊ-ի կեղծ խաղաղության պրոպագանդան և բանակցությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր