ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 դեկ 2023 11:29

Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում

Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնումՀիմա Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ստանալ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, դա նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


«Վերապահ կապիտուլյացիայից դեպի անվերապահ կապիտուլյացիա


Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Հայաստանի կապիտուլյացիայի մասին հայտարարություն էր, բայց որոշակի պայմաններով, կամ ասենք վերապահ կապիտուլյացիա էր, որովհետև Ադրբեջանն էլ էր որոշակի պարտավորություններ ստանձնել:


Այդ հայտարարության մասին հիմա խոսելն անիմաստ է, որովհետև Արցախի առումից հետո այն դարձել է անիմաստ:

Հիմա Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ստանալ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, դա նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Կրկնեմ, դա արդեն կոչվում է անվերապահ կապիտուլյացիա:

Երեկվա իր հարցազրույցում կապիտուլյանտը հենց դրա մասին է խոսել: Իր խոսքերի գլխավոր իմաստն այն էր, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, առանց նշելու արցախցիների իրավունքները, սակայն Հայաստանը չի ստանում այն մինիմալը, որը ակնկալում էր կապիտուլյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչումը Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանում ամենավերին ատյաններից ասում են, որ սահմանազատման ու սահմանագծման հարցը թողնելու են հետագային, այսինքն, այդ պայմանագիրը կնքելով, ու ամրագրելով Հայաստանից իրենց ուզածն, իրենց են թողնում նոր տարածքներ գրավելու իրավունքը»,- գրել է Դանիելյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր