Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

23 դեկ 2023 14:00

ՀԱՄԱՍ-ը «10-20-100 անգամ» ավելի քիչ զենք ունի, քան ունեին ԼՂ-ի հայերը

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ոչ ոք չէր սպասում ՀԱՄԱՍ-ի լուրջ դիմադրությանը, որը համարձակվում է կրակային հզորությամբ 18-րդ բանակին նման լուրջ դիմադրություն ցույց տալ՝ ըստ էության կանոնավոր զինված ուժեր չունենալով։

Սեմյոն Բաղդասարովը ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը «10-20-100 անգամ» ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը։

Ղարաբաղցիներն ավելի շատ ունեին..., եւ ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային եւ այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում, երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։ Այ, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետեւ Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։  Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր