Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել          Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ       Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին    

29 դեկ 2023 10:22

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը

Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցըԱդրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ամփոփելով 2023 թվականի գործունեության արդյունքները։

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է Բայրամովը:

«Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, և, ինչպես գիտեք, սահմանազատումը տեխնիկական խնդիր է։ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։

Նրա խոսքով՝ նույնիսկ տարածքային լուրջ հակամարտություն չունեցող երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել:՚«Նույնիսկ վարչապետն ասաց, որ սա Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է համարում։ Ես կարծում եմ, որ եթե հայկական կողմը, ինչպես և Ադրբեջանը, ցուցաբերի մարդկային դիրքորոշում, ապա կարելի է դրական արդյունքների հասնել»,- ասել է Բայրամովը։

Նա նաև հայտարարել է, թե բանակցություններ են ընթանում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 8 գյուղերի վերաբերյալ։ Բայրամովը նշել է, որ պաշտոնական Երեւանն այս հարցում որոշակի պահանջներ ունի. «Խոսքը կոնկրետ բնակավայրերի մասին է։ Ոչ ոք կասկած չունի, թե ում են պատկանում այս բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր