«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

30 դեկ 2023 14:15

Մսամթերքներն ամանորյա խնջույքներից հետո ավելի լավ կլինի սառեցնել

Սննդամթերքների անվտանգության գծով բրիտանացի փորձագետ Սիլվիա Անդերսոնը նշել է, որ մսամթերքներն ամանորյա խնջույքներից հետո ավելի լավ կլինի սառեցնել։ Մասնագետը խորհորդ է տվել ուշադրություն դարձնել «պիտանի է մինչեւ» եւ «օգտագործել մինչեւ» նշումներին, տեղեկացրել է Daily Mail-ը։


Փորձագետը բացատրել է, որ մթերքների մեծ մասի փաթեթների վրա նշված են պիտանիության ժամկետները եւ օգտագործման երաշխավորությունները որոշակի ժամանակի համար։ Վերջիններն ավելի հաճախ կիրառվում են արագ փչացող սննդի համար, ինչպիսին են միսը, ձուկը, պաշտետները, պատրաստի աղցանները։ Ժամկետը, որի ընթացքում սնունդը պետք է սպառվի, սահմանում են՝ հենվելով լաբորատոր թեստերի վրա, որոնք ուսումնասիրում են պոտենցիալ վտանգավոր պաթոգենների կուտակումը մթերքներում։ Ուստի անհրաժեշտ է ուշադիր հետեւել դրանց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


Արտադրողների մեծ մասը  զգուշություն է ցուցաբերում՝ պիտանիության ժամկետներ սահմանելով։ Սակայն չոր աղանդերները, որոնք շաքար, չրեր եւ ալկոհոլ են պարունակում, կարելի է ավելի երկար պահել։ Այդ մթերքները բնական կոնսերվանտներ են։ Թարմ մրգերով եւ կրեմով աղանդերները պետք է օգտագործվեն պիտանիության ժամկետի շրջանակում, քանի որ որքան ավելի «խոնավ» է մթերքը, այնքան ավելի մեծ է դրա վրա բորբոսի հայտնվելու հավանականությունը եւ ավելի կարճ՝ պահպանման ժամկետը։


Մասնագետը նաեւ նշել է, որ սպիտակուցի բարձր պարունակություն ունեցող մթերքները, ինչպիսին են ընկույզները, ձուն եւ կարագը, բորբոս առաջացնելու, թթվելու եւ դառնահամի առաջացման մեծ հակում ունեն տաք եւ խոնավ մթնոլորտում պահելու դեպքում։


Անդերսոնը խորհուրդ է տվել մսից պատրաստված կերակուրները ամանորյա խնջույքներից հետո սառեցնել մինչեւ հաջորդ օգտագործումը։ Այնուամենայնիվ, սառեցնելուց առաջ չարժե այդ մթերքները չափից ավելի երկար թողնել սեղանին կամ պահել սառնարանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր