ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ-ի ղեկավարության որոշումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է.ռուս խաղաղապահների տեղակայման հարցը ՌԴ-ն քննարկում է միայն Ադրբեջանի հետ

Նա հիշեցրել է, որ խաղաղապահների զորամիավորումը Ղարաբաղում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Այն չի չեղարկվել եւ խաղաղապահները այնտեղ կմնան մինչեւ 2025 թվականի դեկտեմբերը՝ հետագայում ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։
Դիվանագետն ավելացրել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի ղեկավարության որոշումից հետո, որն ամրագրվել է Պրահայի հռչակագրով, իրավիճակը կտրուկ փոխվել է։