Տեսանյութ.2024-ին կենսաթոշակները չենք բարձրացնելու, բայց մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որը կտա թոշակի ավելացման էֆեկտ

«2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-նշեց նախարարը։