Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

18 հուն 2024 10:34

Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը

Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Խաղաղության պայմանագրի այլընտրանքը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։

«Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի» գաղափարը զգալի ռեսուրս ունի՝ սեփական հասարակության մեջ և դրսում հասկացված լինելու, մանևրելու, բնական դաշնակիցներ ձեռք բերելու, պատերազմի ռիսկը նվազեցնելու  համար։  Գաղափար, որն էապես տարբերվում է Նիկոլի բազային սցենարից, բայց ինստիտուցիոնալ հնչեցնողը չկա։ Ու սա է մեր լրջագույն պրոբլեմը, որի լուծմանը համառորեն չենք գնում։

Ուղիղ մեկ տարի առաջ մենք ունեինք պայքարի, դիմադրության նույն ձևաչափերը և կառույցները, պայքարի ու դիմադրության նույն պատկերացումները, և մենք չկարողացանք կասեցնել Արցախի հայաթափման սցենարը։

Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է ի վիճակի լինենք առանց փոփոխությունների, գրագետ վերափոխումների կասեցնել հաջորդ ողբերգությունը։

Միայն գիտակցված փոփոխությունների գնալու դեպքում է հնարավոր աղետի վիճակագրից վերափոխվել աղետ կասեցնողի, իսկ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը դնում է փոփոխությունների պահանջ։
 
Բովանդակության և մենեջմենթի փոփոխությունը
 
Կասեցնելու համար «ճակատագրով», իսկ իրականում մեր սխալների պատճառով հերթական աղետը, պետք է գնալ բովանդակության և մենեջմենթի արագ ու գրագետ փոփոխության։
Այսօր կա առողջ ազգային առաջադիմական նոր համակարգերի ձևավորման, պայքարի ու պատասխանատվության նոր ձևաչափերի երեք ռեսուրս.
 
1.Անհատներ (ունենք լուրջ ցանկ՝ տարբեր կառույցներում գտնվող-չգտնվող անհատների)
2.Եկեղեցի
3.Բանտեր (Երևանի և Բաքվի)
 
Պետք է փոխվի «ընդդիմության» ընկալումը։ Ընդդիմություն են բոլոր այն շերտերը և անհատները, որոնց համար այսօրվա իրականությունն անընդունելի է, կենսական անհամատեղելիություն է։
Հաջորդ քայլով պետք է գտնել ընդդիմության դռների բացման մեխանիզմը։ Պետք է բացվել հասարակության համար։

Պետք է գտնել անհատների, եկեղեցու և բանտերի համագործակցության ձևաչափը։ Հենց այստեղ է մոդերատորի պատմական սուր անհրաժեշտությունը։ Մեզ այսօր պետք չէ լիդեր, դադարեցնենք դրա փնտրտուքը կամ հորինումը։ Մեզ այսօր պետք է մոդերատոր է, ով հանրության մտածող, մտահոգ, գրագետ, պասիվ, մոլորված և մյուս շերտերին կդնի երկխոսության մեջ և կմիավորի։
Պետք է ունենալ գրագիտություն և խիզախություն՝ հարցերին նայելու այլ տեսանկյունից, գնալու էական փոփոխությունների և կազմակերպելու պայքարի  ճիշտ մենեջմենթ։ Այսօր մեր պայքարը չունի մենեջմենթ, իսկ առանց դրա՝ հաջողությունը բացառված է։ Ունե՞նք սա ընդունելու խիզախությունը։ «Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքների մասին ավելի մանրամասն կխոսեմ վաղը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր