Oգոստոսի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը    

18 հուն 2024 15:52

Բաքուն պատրաստ է Ռուսաստանում խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ. Սերգեյ Լավրով

Բաքուն պատրաստ է Ռուսաստանում խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ. Սերգեյ ԼավրովԲաքուն պատրաստ է համաձայնագիր ստորագրել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Հայաստանի և Ադրբեջանի) ստորագրվի միայն իրենց տարածքում, փաստ է, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր են գործադրվում վերջ դնելու հակամարտությանը։ Ես չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Երևանը, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- իր ասուլիսում ասել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր