Եթե Իրանը լիովին և անվտանգ չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի տարբեր էլեկտրակայաններ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 22-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 22-ին    

18 հուն 2024 22:04

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածելԱրցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացնում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը․

«Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:

Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:

Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր