Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

21 հուն 2024 20:58

ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վրա

ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վրաSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։

Նշված օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործով ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն է, դիմի ընդունարան, սակայն այդ քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարանին, այլ հարձակվել է Ա. Նալբանդյանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցի՝ Արթուր Հարությունյանի վրա՝ հարվածելով նրա ոտքին։

Բանկում ծառայություն կատարող ոստիկանները ստիպված ուժ են կիրառում և նրան իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածով ձերբակալում և տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Երվանդ Ս.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր