Ի՞նչ արժի Սիրուշոյի համերգների տոմսերը

«Այս առիթով, երգչուհին նաև գրառում է արել. «Հաշվի առնելով համերգի շուրջ ակտիվությունը, որոշեցինք կրկնել փետրվարի 14-ին կայանալիք համերգը նաև փետրվարի 16-ին: Փետրվարի 14-ին պարզապես համերգ չէ, այլ սիրո տոնին նվիրված մի ամբողջ հեքիաթային երեկո, որի ընթացքում առանձնացված սեղանների շուրջ`մոմերի ներքո, կարող եք ընթրել, խմել, ու ժամանակ անցկացնել @dvinmusichall-ում:
Իսկ փետրվարի 16-ին Դվինը կվերածվի համերգասրահի, և տոմսերը հասանելի կլինեն ավելի մեծ թվով երկրպագուների և երաժշտասերների, ովքեր ուզում են դիտել համերգ և լսել սիրված երգեր: Սա հատուկ համերգային ծրագիր է, որի ժամանակ հնչելու են երգացանկի բացառապես սիրային երգերը: Բաց մի՛ թողեք կախարդական երեկոները, հասցրեք ամրագրել տոմսերը, քանի որ շուտ են սպառվում»»,- ասվում է հրապարակման մեջ:
Հունվարի 21-ին Սիրոշոն նոր գրառում է արել, որում ասվում է. «Ի՜նչ արեցիք դուք մի քանի ժամվա ընթացքում…
Ժամեր առաջ հայտարարեցինք փետրվարի 16-ի համերգի մասին ու հիմա արդեն տոմսերը սպառված են։ Սա ամենաարագ soldout-ներից էր )) Այժմ tomsarkgh.am-ում տեղադրել ենք արդեն փետրվարի 14-ի համերգի տոմսերը: Կարող եք հասցնել պատվիրել կամ զանգահարել @dvinmusichall (+374 44 700 024):»։