ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

28 հուն 2024 15:48

Տեսանյութ.Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա զոհ

Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում. կա զոհՍտամբուլում երկու անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլի Սարըյեր քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա: Այս մասին հայտնում է Sabah-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ լայնածավալ հետաքննություն է սկսվել: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը», — հայտարարել է նա։

Նշվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, մեկին փրկել չի հաջողվել: Ընդհանուր առմամբ, եկեղեցում ծառայության ընթացքում եղել է մոտ 50 մարդ, ճշտում է պարբերականը։
Հարձակման դրդապատճառներն այս պահին հայտնի չեն։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու շտապօգնության բրիգադները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր