Կրակոցներ՝ են հնչել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 1 անձ մահացել է          ՊՆ–ն պարզաբանում է տարածել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ       Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%    

29 հուն 2024 09:51

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է ՌԴ տարածք

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է ՌԴ տարածքՀՕՊ ուժերը Բրյանսկի շրջանում ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,-ասվում է գերատեսչությունում:

ՊՆ-ից պարզաբանել են, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բրյանսկի շրջանի օդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից։ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները, հարվածներ են հասցնում անօդաչու թռչող սարքերից և դիվերսիաներ իրականացնում։ Մասնավորապես, նախօրեին հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի շրջանի Ունեչսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարք են խոցել։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր