Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

03 փետ 2024 22:38

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է պահանջել ԱՄՆ-ի կողմից Սիրիային և Իրաքին հարվածներ հասցնելու հարցով

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է պահանջել ԱՄՆ-ի կողմից Սիրիային և Իրաքին հարվածներ հասցնելու հարցովՌուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված Իրաքին և Սիրիային ԱՄՆ-ի հարվածների հետ:

Այն կգումարվի գալիք երկուշաբթի օրը՝ փետրվարի 5-ին:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է «ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր բացահայտ ակտը»։

Նրա պնդմամբ, «ակնհայտ է, որ ավիահարվածները հատուկ նախատեսված են հակամարտությունն ավելի բորբոքելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր