Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

08 փետ 2024 13:16

Նիկոլ Փաշինյանը կշնորհավորի՞ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը կշնորհավորի՞ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո նոր ռազմական էսկալացիա պե՞տք է սպասել:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

Դեռ հունվարին գրել էինք, որ Իլհամ Ալիևը ընտրությունների է գնալու նոր քաղաքական ծրագրով, որի նպատակն է լինելու Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Եվ բոլոր այն գործընթացները, որոնք ծավալվել են հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ, ինչպես նաև գործընթացները հենց Հայաստանի ներսում (խոսքն առաջին հերթին Սահմանադրության փոփոխության և Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու գործընթաց սկսելու մասին է) միայն հաստատեց այս ճշմարտությունը:

Վերոնշյալի համատեքստում պետք է տալ հետևյալ հարցը՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո սպասելի՞ է ռազմական նոր էսկալացիա։ Այս հարցին պատասխանելու հարցում մեզ օգնության է հասնում ամերիկյան մասնավոր հետախուզական և վերլուծական Stratfor ընկերությունը։

Հիշեցնենք, որ ամերիկյան ընկերության կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը կշարունակի ռազմական ներուժի կուտակումը Հայաստանի հետ սահմանին՝ հնարավոր ներխուժմանը նախապատրաստվելու համար: Stratfor-ում նույնիսկ նշում են հնարավոր ժամանակահատվածը, երբ դա կարող է տեղի ունենալ՝ 2024 թվականի երկրորդ կեսը:

Կարելի է ասել, որ Stratfor-ի կանխատեսումը մեծ մասամբ կրկնում է այն, ինչի մասին «բոլորին իբր զգուշացնում է» Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը շատ հավանական է։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր միտքը և փորձում է հայ հասարակությանը համոզել, որ պատերազմից խուսափելու միակ ճանապարհը Սահմանադրությունը փոխելն է, Անկախության հռչակագրից հրաժարվելը, և հետո «խաղաղությունը կգա», և հետո Ադրբեջանը կճանաչի ՀՀ ինքնիշխանությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառ. կմ շրջանակներում:

Բայց ի՞նչ է ասում նույն Stratfor-ն այս հարցի մասին։ Stratfor-ի վերլուծությունը նաև նշում է, որ Երևանը, ամենայն հավանականությամբ, կընդունի Հայաստանի հարավով տարանցման և սահմանների սահմանազատման հետ կապված Բաքվի կողմից առաջադրված պահանջները: Եթե «վերծանենք» այս ձևակերպումը, ապա կհասկանանք, որ ամերիկյան կանխատեսումների համաձայն՝ Փաշինյանը, ով հայտարարում է, թե «Հայաստանով երբեք միջանցք չի անցնի», ստիպված կլինի 2024 թվականին միջանցքը հանձնել Ադրբեջանին, ինչպես նաև զիջումների գնալ Բաքվին՝ տարածքների սահմանազատման գործընթացի շրջանակներում և դա անկախ նրանից, Հայաստանի Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ։

Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունների բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ երկիրը աստիճանաբար, քայլ առ քայլ գնում է ինքնալուծարման ճանապարհով։ Կարևոր է նաև հասկանալ, որ գիտակցելով Արցախի և Հայաստանի հանդեպ կատարվածի համար պատասխանատվության անխուսափելիությունը՝ իշխանությունը փորձում է «ոչնչացնել հայցվորին, ով հետագայում կարող է պատասխանատվության ենթարկել իշխանական թիմին, որը մեզ բոլորիս տարել է աշխարհաքաղաքական և պատմական աղետի»։ «Հայցվոր» ասելով՝ հասկանում ենք Հայաստանի Հանրապետությունը։

Այսօր Փաշինյանը պաշտպանված է «Հայաստանի Հանրապետության հայցից» Ալիևի՝ Հայաստանի ժողովրդի հասցեին հնչեցրած սպառնալիքներով և այն փաստով, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, «վախ վաճառելով» փորձում է Հայաստանի ժողովրդին պահել սթրեսի և լարվածության մեջ։ Ի՞նչ եք կարծում, այնքան չարժե՞ Ալիևի այս ծառայությունը, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորի նրան վերընտրվելու կապակցությամբ։

Մտածե՛ք այս ամենի մասին…»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր