Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար, նրանք պետք է դա անեին          Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք       Գումարի դիմաց զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում    

09 փետ 2024 11:33

Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը՝ Արարատ Միրզոյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը՝ Արարատ Միրզոյանի ելույթինԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի արված հայտարարությունը։

«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարությունը, որն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու արարողության ժամանակ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ 

«Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,– ասել է Հաջիզադեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր