Օգոստոսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել       Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին    

10 փետ 2024 10:17

Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասի տարածքում դի է հայտնաբերվել

Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասի տարածքում դի է հայտնաբերվելՓետրվարի 9-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի վերամշակման արտադրամասում՝ փորման աշխատանքներ իրականացնելիս, քաղաքացիները փոսի մեջ դի են հայտնաբերել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Հ. Ո.-ի դին (ծնված 1969 թ․) դուրս են բերել փոսից (մոտ 3 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր