Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

14 փետ 2024 12:00

Ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը անհետ կորածների որոնման գործով

Ի՞նչ է առաջարկում Ադրբեջանը անհետ կորածների որոնման գործումԱդրբեջանի պետական հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում։

Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասված է Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տարածած տեղեկատվության մեջ։

«Պետական հանձնաժողովն անհրաժեշտ է համարում անհետ կորածների թաղման վայրերի որոնման մեջ ներգրավել դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց, ովքեր ունեն բավարար տեղեկատվություն գերեզմանների մասին և ղեկավարել են Հայաստանի ռազմական գործողությունները մինչև 1994 թվականը։

Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ՝ ճշգրտության, թափանցիկության սկզբունքների և փոխվստահության մթնոլորտում երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր