Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

19 փետ 2024 22:14

Հրազդան քաղաքում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. մասնակիցների թիվը անցնում է մեկ տասնյակը

Հրազդան քաղաքում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. մասնակիցների թիվը անցնում է մեկ տասնյակըՓետրվարի 17-ին խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4 և 5 շենքերի միջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից, որ  ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 տղամարդու։

Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, միմյանց նկատմամբ հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող  ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արման, Ժորա, Արթուր Հ․-երը և Կարեն Հ․-ն ոստիկաների կողմից հայտնաբերվել են ու կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են  Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 297 հ. 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր