Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»          Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է․ «Հրապարակ»       Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»    

20 փետ 2024 20:31

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունըՎրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Երբ հարցը վերաբերում է պատժամիջոցների վերաբերյալ մեր քաղաքականությանը, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք պատժամիջոցներ չենք կիրառում, և ունենք շատ ամուր փաստարկներ այս հարցում: Սա մեր քաղաքականությունն է, որին մենք պատրաստվում ենք հետևել ապագայում ևս»,- ասել է Կոբախիձեն Բրյուսելում Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ «վրաց և ուկրաինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ բարեկամության պատճառով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր