Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում          Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու       Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա    

22 փետ 2024 10:11

Արծաթը կիրառում ունի նաև բժշկության մեջ. ինչի՞ է ընդունակ այն

Արծաթը կիրառում ունի նաև բժշկության մեջ. ինչի՞ է ընդունակ այնՄարդկությանը արծաթը հայտնի է որպես ազնիվ մետաղ: Սակայն այն լայն կիրառում ունի նաև բժշկության ասպարեզում: Բժշկությունը հաջողությամբ է օգտագործում արծաթը:
 
Դեռևս 18-րդ դարից սկսած արծաթով բուժում էին մարսողական և նյարդային համակարգերի հետ կապված հիվանդությունները, իսկ այժմ նրա հիմքի վրա բավականին արդյունավետ դեղորայք է արտադրվում:

Արծաթը նաև հոյակապ ախտորոշիչ է. եթե ձեր մարմնի վրա արծաթե իրերը արագ սևանում են, ապա ցանկալի է բժշկական հետազոտություն անցնել:
Ցանկացած կին կարող է իր ճաշակին համապատասխան արծաթե զարդեր ձեռք բերել: Արծաթյա զարդերը բարերար ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա. հանում են հոգնածությունը, բարձրացնում են դիմադրողականությունը:

Արծաթե զարդերը խորհուրդ է տրվում կրել նյարդային, սրտանոթային, ուռուցքային հիվանդությունների և տեսողության խանգարման դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր