Ադրբեջանը միլիարդների զենք է գնում, իսկ երբ մենք ենք ռազմատեխնիկական նոր պայմանագրեր կնքում, սկսում է աղմկել

Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ձեռք բերած զենքի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրական հայտարարությունների մասին։
«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներով այն դեպքում, երբ նա օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք վերջնականապես սահմանազատել մեր սահմանները և հայելային տարբերակով դուրս բերել զորքերը։ Մենք փոխադարձաբար հետ կքաշեինք մեր զորքերը սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- նշել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն դեռ հնարավոր չէ։
«Եթե Ադրբեջանը Հայաստանին համարում է «Արևմտյան Ադրբեջան», և եթե դրան գումարենք վերջին միջադեպերը, ապա պարզ է դառնում, որ դա անհնար է», – ասել է նա France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Փաշինյանի՝ «եթե հաշվի առնենք Բաքվի հայտարարությունները, կարող ենք ենթադրել Հայաստանի վրա նոր հարձակման հավանականությունը»: