Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 փետ 2024 12:07

Ուռճացված սպասելիքներ․ Իսկանդերը փոխարինե՞լ ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով՝ անտեսելով ռուսական գերժամանակակից տեխնիկան

Ուռճացված սպասելիքներ․ Իսկանդերը փոխարինե՞լ ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով՝ անտեսելով ռուսական գերժամանակակից տեխնիկանՀայաստանի իշխանությունները Ֆրանսիայի միջնորդությամբ Եվրամիության հետ պայմանավորվել են ֆինանսավորել ֆրանսիական GM200 ռադարների, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների և դրանց նկատմամբ հրթիռների գնումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից, որը ստեղծվել է 2022թ. մարտին՝ հատուկ Ուկրաինա զենքի մատակարարումների սպասարկման համար։ Սակայն, Ֆրանսիայի կողմից Հայաստան զինտեխնիկայի մատակարարման գործընթացի շուրջ ստեղծված աղմուկն առավելապես փիառ նպատակներ է հետապնդում, իսկ զենքի նշանակությունը ՀՀ–ի համար չափազանց ուռճացված է: Ֆրանսիական զենքը Հայաստանին հաստատ առավելություն չի տալու Ադրբեջանի համեմատ։ Օրինակ, «Bastion» տեսակի զրահամեքենաները կարող են հատուկ ստորաբաժանումներին պատերազմի ժամանակ արագ մի կետից մյուսը հասցնել, բայց դրանք պատերազմական գործողություններում առանցքային դեր չեն կարող կատարել։
 
Բացի նշված տեխնիկայից, Հայաստանը Ֆրանսիայից կգնի GM200 ռադիոտեղորոշիչ երեք կայան։ Անշուշտ, սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիան ողջունելի է։ Այդուհանդերձ, GM200 ռադիոտեղորոշիչ կայանները սահմանափակ հնարավորություններով հետախուզական բնույթի սպառազինություն են, և դժվար չէ արձանագրել, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ աղմուկն՝ իր հնարավոր բացասական հետևանքներով, ավելի մեծ է, քան երկրի վրա ձեռք բերված էֆեկտը: Գործարքը ֆրանսիացիների հետ Նիկոլ Փաշինյանը կօգտագործի ներքաղաքական PR-ի համար։ Իսկ Փարիզի համար այս թեման ավելի լայն տարածաշրջանային համատեքստի «այցեքարտն» է, որից, որպես քաղաքական արդյունք, մենք կարող ենք քաղել հերթական «բարոյական հաղթանակը:

Ֆրանսիան թեև սպառազինությունների արտահանման ցուցանիշով աշխարհում առաջատար երկրներից մեկն է՝ ընդգրկվելով թոփ-10-ում, սակայն դրա արտադրական հզորություններն այնքան մեծ չեն, որ հնարավոր լինի բավարարել միանգամից մի քանի հաճախորդների պահանջները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Իրականացնելով ֆրանսիական զենքի ձեռք բերման փիառ արշավը՝ ՀՀ իշխանությունները մոռանում են հիշատակել նաև Փարիզ-Բաքու զարգացող ռազմատեխնիկական համագործակցության մասին: Դիցուք՝ ֆրանսիական արտադրության ադրբեջանական Azerski ռազմական արբանյակը (նախագծի գինը՝ 157 մլն եվրո), որը նախատեսված է կրակի ճշգրտման և սպառազինության համակարգերի դիրքավորման համար, ոչ պակաս կարևոր դեր է խաղացել 2020-ի 44 օրյա պատերազմում։ Ֆրանսիան էներգակիրների զգալի մասը ստանում է Կասպից ծովի ափերից։ Բաքվում ածխաջրածիններ է մղում ֆրանսիական Total կորպորացիան։ Նշենք՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան խողովակաշարի 5 տոկոսը պատկանում է ֆրանսիացիներին։

Չնայած պաթոսին՝ պետք է նաև նշել, որ ֆրանսիական և, ընդհանրապես, արևմտյան արտադրության զինտեխնիկան ուկրաինական ռազմաճակատում փաստացի պարտվել է ռուսական զենքին: Փաշինյանի կողմից սկիզբ առած զենքի գնման շուկաների դիվերսիֆիկացիան նշանակում է ոչ այլ ինչ, քան դիցուք՝ Իսկանդերը փոխարինել ֆրանսիական արտադրության զրահամեքենաներով և հեռադիտակներով: Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, առաջնորդվելով Արևմուտքի սիրտը շահելու ցանկությամբ՝ հրաժարվում է գերժամանակակից և արտոնյալ պայմաններով ստացվող ռուսական զենք-զինամթերքից՝ ի օգուտ արևմտյան խաղալիքների, ինչպես իրենք ուկրաինացիներն են անվանել դաշնակիցների մատակարարած ռազմական տեխնիկան...
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր