Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն          «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը       Հրազդանում բшխվել են «Toyota RAV4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավnրներ    

24 փետ 2024 17:36

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հետևյալ կոորդինատներում տեղակայված ադրբեջանական դիրքից՝ 
40 °05'31.68" N
45 ° 52'51.44" E:

ՀՀ ՊՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր