Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

26 փետ 2024 10:44

Հրդեհ է բռնկվել անասնագոմում․ Փրկարարները դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն

Հրդեհ է բռնկվել անասնագոմում․ Փրկարարները դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասունՓետրվարի 25-ին, ժամը 21։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Նայմենդան» կոչվող տարածքում այրվում են անասնագոմեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 700 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22:27-ին։ Անասնագոմում այրվել են պահակի սենյակը (մոտ 6 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերն ու առաստաղը մասամբ՝ մոտ 25 քմ։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր