Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

26 փետ 2024 13:14

Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ Ֆոսֆորային զենքերը Ուկրաինան էր տվել, իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է ՌԴ-ից.Լուկաշենկոն ճորտի կարգավիճակով է ապրում, մենք չենք ուզում էդպես

Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ Ֆոսֆորային զենքերը Ուկրաինան էր տվել, իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է ՌԴ-ից.Լուկաշենկոն ճորտի կարգավիճակով է ապրում, մենք չենք ուզում էդպեսԵթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորն ասաց․

«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում է, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

Լրագրողի այն հիշեցմանը, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց այդ պնդումը․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է Ռուսաստանից։ Այնպես որ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ այնտեղից»։
 
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին Լուկաշենկոյի նախօրեին արված արձագանքին, ասաց.Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։
«Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Հիմնական նրա խոսույթն այն է եղել, թե Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Լուկաշենկոն դե ճորտի կարգավիճակով ապրում է, մենք չենք ուզում այդ կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ․ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք»,- ասաց Մելքոնյանը։

Հարցին՝ Հայաստանը մինչև այդ անկախ չէ՞ր, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Ռուսաստանից էինք կախված։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև Ռուսաստանն էր մեզ ամեն ինչ թելադրում, թե որ երկրի հետ հանդիպենք, որ երկրի հետ չշփվենք, մեր երկրում ով լինի նախագահ, ով «դաբրո» ունենա Ռուսաստանից, ուրեմն նա․․․»։

Ճշտող հարցին՝ ժամանակին ինքն էլ իրենցից «դաբրո» ստացե՞լ ՊՆ փոխնախարար նշանակվելու համար, Մելքոնյանը պատասխանեց․ «ՊՆ փոխնախարար իրենց «դաբրոյով» չէր նշանակվում։ Նախարարն էլ էր ՌԴ-ի «դաբրոյով» նշանակվել»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, պատգամավորն ասաց․ «Լավ ենք անում։ Երբ ժամանակը գա, ամեն ինչն էլ կանենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր