Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ»

Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Մինչ այդ էլ Աղազարյանը 2020 թվականին բնակարան էր ձեռք բերել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 20 մլն 702 հազար դրամ։
Հովիկ Աղազարյանի նախկին փոխթաղապետ որդին պաշտոնի դադարեցման հայտարարագիրը ներկայացրեց օրերս` պահանջվող ժամկետից 2 ամիս ուշ։ Ի դեպ, կրտսեր Աղազարյանի ֆեյսբուքյան գլխավոր էջը, հեղափոխության առաջնորդի լուսանկարի փոխարեն, այժմ զարդարում է Մարկ Տվենի մի գրառում։ Ըստ երեւույթին նրանք նեղացած են Նիկոլ Փաշինյանից, քանի որ որդին չնշանակվեց Նոր Նորքի թաղապետ, փոխարենն ազատվեց պաշտոնից, սակայն, անկասկած, ՔՊ օրոք ծաղկող խնամի-ծանոթ-բարեկամ կապը չի թողնի «տաշած» իշխանավորը գետնին մնա։
Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչները շարունակում են դիզել ունեցվածք՝ անշարժ գույք, մեքենա։
Կրտսեր Աղազարյանը շտապել է նաեւ կարեկցանք հայտնել Վահան Քերոբյանին` ամրապնդելով ՔՊ վարքի նոր` կոռուպցիոն ռասիզմի տեսությունը, այն է՝ նախկին թալանչին թալանչի է, ներկա թալանչին` մանկահասակ երեխայի մայր»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27. 02․ 24 թ համարում։