ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

28 փետ 2024 10:17

Կյանքից հեռացել է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը

Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը
Նիկոլայ Ռիժկովը, ով ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին, մահացել է 95 տարեկանում: Հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

1985-1991 թվականներին Ռիժկովը եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։

Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին նա արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր