Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

28 փետ 2024 12:40

Տեղ գյուղի հատվածից 2 ադրբեջանցի զինծառայողներ են մեր սահմանն անցել․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել․ ավագանու անդամ

Տեղ գյուղի հատվածից 2 ադրբեջանցի զինծառայողներ են մեր սահմանն անցել․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել․ ավագանու անդամՍյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածից 2 ադրբեջանցի զինծառայողներ են ՀՀ սահմանն անցել․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել։ Այս մասին  պատմեց Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Ադրբեջանցիներից մեկին հայտնաբերել են, մեկն էլ փախել է։ Առավոտյան 6-7-ի սահմաններում է դեպքը տեղի ունեցել։ Հենց անցել են, միանգամից բռնվել են։ Փախել է մեկը, չգիտենք՝ որտեղ է»,- ասաց Արգամ Հովսեփյանը։

Դեպքին է անդրադարձել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, նույնպես նշելով, որ Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է․ «Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»։

Նշենք՝ Պաշտպանության նախարարությունից դեպքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր